Աղբիւր՝ www.armenian.irib.ir
ԻԻՀ ՀՀ դեսպան Արտաշէս Թումանեանը նոյեմբերի 2-ին այցելել է «Սադիդ» արդիւնաբերական խմբի երկու ձեռնարկութիւններ, որոնք թողարկում են գազատարների եւ նաւթամուղերի կառուցման համար նախատեսուած տարբեր տրամաչափի խողովակներ, ինչպէս նաեւ տարբեր հզօրութեան հողմաէլեկտրակայեաններ: Ինչպէս տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարութեան մամուլի, տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապի վարչութիւնից, ՀՀ դեսպանը ծանօթացել է արտադրական գործընթացներին:
Այցի ընթացքում դեսպան Թումանեանը «Սադիդ» ձեռնարկութեան տնօրինութեան հետ քննարկել է երկկողմ տնտեսական յարաբերութիւնների շրջանակներում համատեղ ծրագրերի իրականացման հնարաւորութիւնները: