Աղբիւր՝ www.armenian.irib.ir
Իրանի գիտութիւնների ու տեխնոլոգիաների տեղեկատուութեան տարածաշրջանային կենտրոնի ղեկավար Մոհամմեդ Ջաւադ Դեհղանին ասել է. «Պարսկերէնը ճանաչուել է որպէս աշխարհի 17-րդ գիտական լեզուն»:
Իսլամ աշխարհի գիտութիւնների փաստագրական կենտրոնի (ISC) գիտական համագործակցութիւնների եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութեան հաղորդման համաձայն, Մոհամմեդ Ջաւադ Դեհղանին յաւելել է.«Իրանի գիտութեան ու տեխնոլոգիաների համակարգի համար 8 ծրագրեր են նախատեսուել, որոնցից մէկը աշխարհի գիտական լեզուների ոլորտում պարսկերէն լեզուի դիրքի բարձրացումն է»:
Նշելով որ 2014 թ. գիտական արտադրանքների առումով պարսկերէնը աշխարհում զբաղեցրել է 17-րդ հորիզոնականը, Դեհղանին յաւելել է.«2015թ. սկզբից առ այսօր, պարսկերէնը բարձրացել է 15-րդ հորիզոնական, սակայն այս տուեալները վերջնական չեն»:
Իսլամ աշխարհի գիտութիւնների փաստագրական կենտրոնի (ISC) գիտական համագործակցութիւնների եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութեան հաղորդման համաձայն, անգլերէնը, չինարէնը, իսպաներէնը եւ գերմաներէնը գիտական արտադրանքների առումով զբաղեցնում են առաջինից չորրորդ հորիզոնականները: