Աղբիւր՝ www.yerkir.am

 

Վարչապետ Յովիկ Աբրահամեանը հեռախօսազրոյց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետութեան առաջին փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրիի հետ: Զրուցակիցները քննարկել են հայ-իրանական յարաբերութիւնների օրակարգային մի շարք հարցեր: Անդրադարձ է կատարուել առեւտրատնտեսական յարաբերութիւնների զարգացմանն ուղղուած համատեղ նախագծերին եւ ծրագրերին: Այդ համատեքստում, կարեւորուել է հայ-իրանական միջկառավարական յանձնաժողովի գործունէութեան ակտիւացումը` երկկողմ կապերի յետագայ սերտացման գործում:

Պայմանաւորածութիւն է ձեռք բերուել սկսել Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման 3-րդ բարձրավոլտ գծի կառուցման աշխատանքները: Հեռախօսազրոյցում ԻԻՀ առաջին փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրին վերահաստատել է, որ այս տարուայ ընթացքում պաշտօնական այցով կ'այցելի Հայաստան:

Վարչապետ Աբրահամեանը եւ ԻԻՀ առաջին փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրին անդրադարձ են կատարել նաեւ տարածաշրջանային զարգացումներին առնչուող այլ հարցերի: