Աղբիւր՝ www.yerkirmedia.am
Վրաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի, Եգիպտոսի, Սիրիայի, Լիբանանի եւ Բոլիւիայի քաղաքացիները շուտով կարող են Իրան մուտք գործել առանց վիզայի:
Իրանի արտաքին գործերի նախարարութիւնը չեղարկել է վիզային ռեժիմն այս 7 երկրների հետ՝ զբօսաշրջութիւնը խթանելու համար:
Այս ցանկում ներառուած երկրների քաղաքացիները կարող են Իրանում անընդմէջ գտնուել մինչեւ 90 օր, հաղորդում է «Ռոսբալտ» առցանց հանդէսը: