Աղբիւր. www.armenian.irib.ir

 

Իրանի իսլամական մշակոյթի եւ առաջնորդման նախարարի գեղարւեստական հարցերով տեղակալ՝ Ալի Մորադխանին ներկայանալով Հաֆեզի անւան դահլիճում, դիտել է Իրան-Հայաստան համատեղ բեմադրութիւնը: «p2» բեմադրութիւնն Իրան-Հայաստան համատեղ աշխատանքի արդիւնք է: Բարձր գնահատելով «p2» բեմադրութեան մասնակցութիւնը «Ֆաջր» թատերական փառատօնին, Ալի Մորադխանին ընդգծել է թատրոնի բնագաւառում համատեղ բեմադրութիւնների ոլորտում երկու երկրի համագործակցութեան անհրաժեշտութիւնը:

Յունւարի 22-ի երեկոյան Իրան-Հայաստան առաջին համատեղ աշխատանքը հիւրընկալեց Իսլամական առաջնորդման նախարարի գեղարւեստական հարցերով տեղակալին եւ արւեստագէտներ՝ Մաեստրօ Լորիս Ճգնաւորեանին, Բեհզադ Ֆարահանիին ու Ջահանբախշ Սոլթանիին:

Բեմադրութեան աւարտից յետոյ, դերասան եւ «p2» բեմադրութեան սցենարիստ Աբբաս Ջամալին շնորհակալութիւն յայտնեց Իսլամական մշակոյթի ու առաջնորդման փոխնախարար՝ Ալի Մորադխանիին ներկայութեան համար:

Նա հանդիպում ու երկխօսութիւն ունեցաւ «p2» բեմադրութեան դերասանների եւ ռեժիսորի հետ ու բարձր գնահատեց խմբի անդամների տարած աշխատանքը:

Ալի Մորադխանին արժէքաւոր քայլ գնահատեց Հայաստանցի արւեստագէտների հետ համատեղ ներկայացումը:

Նշելով, որ «p2» բեմադրութեան պատրաստման համար իրանցի եւ հայաստանցի արւեստագէտները մէկ ամիս փորձեր են անցկացրել, բեմադրութեան ռեժիսոր՝ Սէյեդ Մոռթեզա Միռ Մոնթազամին ասել է. «Ֆաջր» թատերական փառատօնի աւարտից յետոյ, այս համատեղ աշխատանքը բեմ դուրս կը գա Իրանում ու Հայաստանում:

Հայաստանի «Միհր» եւ Իրանի «Ստւեր» թատերական խմբերի մասնակցութեամբ «p2» բեմադրութիւնը մասնակցել է «Ֆաջր»-ի 32-րդ թատերական փառատօնի միջազգային մրցութային բաժնում:

 «p2» բեմադրութիւնը ցուցադրում է Աժդահակի պալատը, որը վերածւել է անհամար մարդկանց սպանութեան վայրի եւ այլեւս չունի անցեալի իշխանութիւնն ու դիրքը:

149 ներքին ու արտասահմանեյան բեմադրությունների մասնակցութեամբ «Ֆաջր»-ի 32-րդ թատերական փառատօնը մեկնարկել է յունւարի 14-ին եւ շարունակւելու է մինչեւ փետրւարի մէկը: