Աղբիւր՝ www.armenian.irib.ir

 

Էներգետիկայի եւ էլեկտրաէներգիայի հարցերով Իրանի Էներգետիկայի նախարարի տեղակալը յայտարարել է. «Էլեկտարէներգիայի փոխանակման ոլորտում Իրանի, Վրաստանի եւ Հայաստանի միջեւ փոխհամագործակցութիւն է կայանալու»:

Երկուշաբթի մայիսի 18-ին, Իրանի ռադիօհեռուստատեսութեան հաղորդման համաձայն, Թեհրանում Վրաստանի էներգետիկայի փոխնախարարի հետ հանդիպման ժամանակ նշելով որ Իրանը պատրաստակամ է այդ ոլորտում ընդլայնել Վրաստանի հետ համագործակցութիւնները Էներգետիկայի եւ էլեկտրաէներգիայի հարցերով Իրանի Էներգետիկայի նախարարի տեղակալը Յուշանգ Ֆալահաթեանն ասել է. «Անհրաժեշտութեան դէպքում Իրանը պատրաստ է քայլեր ձեռնարկել ներդրում կատարել Վրաստանում էլեկրաէներգիայ փոխադրող գծեր եւ էլեկտակայեան կառուցելու համար»:

Ողջունելով 2015թ. ամռանը Թբիլիսիում կայանալիք Իրան, Վրաստան, Հայաստան եռակողմ նիստը, Վալիաշուիլին ասել է. «Եռակողմ նիստին առնթեր առիթ ենք ունենալու քննարկել Վրաստանում ներդրումներ կատարուելու պայմանները: Հնարաւոր է նաեւ ելքեր արծարծել Վրաստանում եւ Ադրբեջանում առկայ պոտենցիալները շահագործման յանձնելու ուղղութեամբ»: