Աղբիւր՝ www.armenian.irib.ir

 

Իրանի արտգործնախարարութեան խօսնակը յայտարարել է, որ ի հետեւանս Թուրքիայի նախագահի կատարած արտայայտութիւնների, արտգործնախարարութիւն է կանչուել այդ երկրի հաւատարմատարը:

Կիրակի օրը, Մարզիէ Աֆխամը նշել է, որ Թեհրանում Թուրքիայի դեսպանը բացակայ լինելով, արտգործնախարարութիւն է կանչուել այդ երկրի դեսպանատան հաւատարմատարը եւ Իրանի արտգործնախարարութեան Ասիայի եւ Ովկիանիայի հարցերի գծով տեղակալը նրան է փոխանցել Թեհրանի բողոքը՝ Թուրքիայի նախագահ՝ Ռեջէբ Թայիբ Էրդողանի արտայայտութիւնների կապակցութեամբ եւ Անկարայից պահանջուել է յստակ բացատրութիւն տալ այդ մասին:

Աֆխամն ասել է. «Տարածաշրջանում Իրանի իսլամական հանրապետութեան ռազմավարական կողմնորոշումը եւ հարեւանների հետ յարաբերութիւնը հիմնուած են խաղաղութեան ու կայունութեան յարգման եւ փոխադարձ յարգանքի հիմամբ համագործակցութեան վրայ եւ համոզուած ենք, որ այդ նպատակի իրագործման համար Իրան-Թուրքիայ համագործակցութիւնն ունի անհրաժեշտ պոտենցիալները»:

Թուրքիայի նախագահ՝ Ռեջէբ Թայիբ Էրդողանը իրականութեանը հակասող արտայայտութիւններում, Իրանին մեղադրել է Եմենի ներքին հարցերին միջամտելու եւ այդ երկրում ազգամիջեան բախումներին թափ հաղորդելու մէջ: