Աղբիւր՝ www.armenian.irib.ir

 

Իրանում Մ.Ա.Կ.-ի փախստականների  գերագոյն յանձնակատարի գրասենեակի ղեկավարը, յայտարարել է, որ  երկրում ապաստանած արտասահմանցի փախստականների կենցաղային պայմանները բարենպաստ են:

Իրանի ռադիօ-հեռուստատեսութեան հաղորդման համաձայեան,  մարտի 15-ին, Ահուազ քաղաքում, նշելով որ Իրանում արտասահմանցի փախստականներին մատուցուող ծառայութիւնները գերազանցում են միջազգային նորմերը Արջուն Ջին ասել է. «Իրանում ապրում են 1 մլն. օրինական արտասահմանցի փախստականներ որոնցից 60-ը սովորում են  համալսարաններում»:

Արտասահմանցի փախստականների ծառայողական, բժշկական, առողջապահական նախագծերը դիտարկելու նպատակով, Ահուազ քաղաք կատարած այցի ընթացքում, Մ.Ա.Կ.-ի փախստականների գերագոյն յանձնակատարի գրասենեակի ղեկավարը յաւելել է. «Անվտանգութեան տեսակէտից փախստականները ապրում են բարենպաստ պայմաններում»: