Աղբիւր՝ www.armenian.irib.ir

 

2 մարտին հրաւիրուած մամլոյ ասուլիսում, Հայաստանը համարելով հիւսիս-հարաւ միջանցք իրանական ապրանքների արտահանման համար, Իրան-Հայաստան առեւտրական պալատի ղեկավար կազմի անդամ՝ Հերուիկ Եարիջանեանն ասել է. «Իրանը շուտով իր առեւտրի կենտրոնը կը բացի Հայաստանում, որպէսզի կարողանայ իրանական ապրանքները արտահանել Վրաստան եւ Ռուսաստան»: Այս մասին հաղորդում է ՄԵՀՐ լրատուական գործակալութիւնը:

Հերուիկ Եարիջանեանն ասել է. «Առեւտրի կենտրոնի կողքին գտնւում է երկաթուղային կայան,որտեղի իրանական արտադրանքները մատչելի ծախսերով կ'արտահանուեն նպատակակէտ երկրներ, նոյնիսկ Եւրոպա»:

Նա յստակեցրել է. «Ներկայումս Հայաստանի հետ Իրանի առեւտրափոխանակումների ծաւալը կազմում է 340 միլիոն դոլար եւ ի հարկէ առեւտրային հաշուեկշիռը Իրանի օգտին է, իսկ Հայաստանի պահանջարկն է՝ իրանական սննդամթերթ, ներառեալ հաւի միս, ծովախեցգետին եւ այլն»: