Աղբիւր՝ www.armenian.irib.ir

 

Ի.Ի.Հ.-ի կենտրոնական բանկի գլխաւոր տնօրէնն ասել է, որ երկրի տնտեսական աճը վկայում է տնտեսութիւնը լիովին լճացումից փրկուելու մասին:

Ի.Ի.Հ.-ի կենտրոնական բանկի գլխաւոր տնօրէն Վալիոլլահ Սէյֆը Թեհրանի համալսարանի հիմնադրման 80-ամեակի հանդիսութեանն առընթեր Իրանի Ռադիօ-հեռուստատեսութեան լուրերի կենտրոնական ծառայութեան թղթակցի հետ հարցազրոյցում ասել է. «Բարեբախտաբար արդէն երկրորդ տարին իրագործւում են յուսոյ կառավարութեան ծրագրերը եւ իրանական այս տարուայ աւարտին նախատեսուածից աւելի մեծ արդիւնքի կը յանգենք»:

Իրանի կենտրոնական բանկի գլխաւոր տնօրէնը նշել է, որ այս տարուայ սկզբին ինֆլացիայի մակարդակը կանխատեսուել էր 25 տոկոս: «Արձանագրուած նուաճումներով տարուայ երկրորդ կէսին ինֆլացիայի մակարդակը կազմել է 20 տոկոս»,- ասել է նա:

«Բացի այդ, երկրի տնտեսական աճը վկայում է տնտեսութիւնը լիովին լճացումից դուրս գալու եւ տնտեսական աճը սկսուելու մասին: Յուսով ենք, որ աճի աւելի բարձր տոկոսներ կարձանագրուեն»,- յաւելել է Սէյֆը: