Աղբիւր՝ www.armenian.irib.ir

 

Ըստ Ի.Ս.Ն.Ա.-ի հաղորդման ընդամէնը չորս ամսուայ ընթացքում Արաքսի ազատ գօտու Նորդուզի տարածքում կառուցուել ու շահագործման է յանձնուել ճամփորդների կողմից տեղափոխուող ապրանքների շուկան: Շուկան կառուցուել է 340 քմ. տարածութեան վրայ եւ արժեցել է  մէկ միլիարդ 700 միլիոն ռիալ: Ի դէպ մէկ միլիարդ 490 միլիոն ռիալ բիւջէի յատկացմամբ շահագործման է յանձնուել նաեւ  Նորդուզի գլխաւոր գէյթը, որը կառուցուել է 110 քմ. տարածքում:

Նորդուզի գլխաւոր գէյթի շահագործմամբ, Արաքսի ազատ գօտու Նորդուզի տարածքից ճամփորդները կարող են ներս տանել ու դորս բերել իրենց ապրանքները: