Աղբիւր՝ www.tert.am

 

Իրանը արտասահմանեան երկրների հետ առեւտրային գործարքներ կատարելիս այլեւս չի օգտւում Ա.Մ.Ն.-ի դոլարից, յայտնել է Իրանի կենտրոնական բանկի փոխնախագահ Գոլեամալի Քամեաբը, գրում է Interfax-ը:

«Այլ երկրների հետ առեւտրային գործարքների ժամանակ Իրանն օգտւում է այլ արժոյթներից, ներառեալ չինական իւանը, եւրօն, թուրքական լիրան, ռուսական ռուբլին եւ հարաւ-կորէական վոնան»,- ասել է փոխնախագահ Քամեաբը:

Նրա խօսքերով Իրանը յոյս ունի մի շարք երկրների հետ գործարքների համար մէկ արժոյթի շուրջ համաձայնագիր կնքել, որի մասին բանակցութիւնները կը սկսուեն մօտ ապագայում: