Աղբիւր՝ www.armenian.irib.ir
2015թ. մարտի 13-ից 15-ը Երևանում տեղի կունենայ «Կովկաս. Շինարարութիւն և վերանորոգում EXPO 2015» միջազգային 12-րդ ցուցահանդէսը:
Համաձայն իրանական «Մեհր» լրատւական գործակալութեան հաղորդման, «Կովկաս. Շինարարութիւն և վերանորոգում EXPO 2015»-ը կազմակերպում է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միութիւնը և սպասւում է, որ դրան մասնակցեն Կովկասի տարածաշրջանի երկրների, Ռուսաստանի, Նիդերլանդների, Ուկրաինայի և Վրաստանի շինարարութեան բնագաւառում աշխատող ընկերութիւններ:
Հայաստանի ցուցահանդէսի գործադիր տնօրէն և առևտրի պալատի անդամ Ղոլամռեզա Ռեզայանն այս ցուցահանդէսի կապակութեամբ ասել է. «Հայաստանը գտնւում է Եւրոպայի ու Միջին Արևելքի խաչմերուկում և հնարաւորութիւն ունի օգտւել իր աշխարհագրական դիրքից և Եւրոպայի, Միջին Արևելքի ու ԱՊՀ-ի երկրների հետ իր առևտրա-տնտեսական կապերից, որի պատճառով էլ կարող է յարմար կենտրոն լինել առևտրական ու միջազգային համագործակցութիւնների հաստատման համար»:
Ռեզայանն աւելացրեց. «Հայաստանի հետ ԻԻՀ-ի առևտրաշրջանառութիւնն իրանական 1392 թւականին եղել է 320 միլիոն դոլլար և Իրանի Առևտրի զարգացման կազմակերպութեան ցուցակում Հայաստանն առաջնահերթութիւն ունի ԻԻՀ-ի արտահանումների թիրախ համարւող շուկաներում»: