Աղբիւր՝ www.armenian.irib.ir

 

Միջազգային հաշւեփակումների բանկը տեղեկացրեց աշխարհի 44 երկրի բանկերի հետ Իրանի յարաբերութիւնների ընդլայնման մասին:

Իրանում հրատարակւող “Էթելլաթ” օրաթերթն իր չորեքշաբթի օրւայ համարում գրել է, որ Միջազգային հաշւեփակումների բանկը՝ BIS-ը տեղեկացրել է 2014 թւականի առաջին կիսամեակին արտասահմանեան 44 երկրի բանկերի հետ Իրանի ֆինանսական փոխանակումների 12 տոկոսանոց աճի մասին եւ այդ բանկերի մօտ ԻԻՀ ընդհանուր խնայողութիւնը յիշեալ ժամանակաշրջանի աւարտին յայտարարել է աւելի քան 19 միլիարդ դոլլար:

Միջազգային հաշւեփակումների բանկն իր զեկոյցում յայտարարել է, որ արտասահմանեան բանկերի մօտ Իրանի խնայողութիւնների ընդհանուր գումարը 2014 թւականի առաջին կիսամեակի աւարտին նախորդ տարւայ համեմատութեամբ 3 միլիարդ դոլլար յաւելում է կրել:

Համաձայն այս հաղորդման, արտասահմանեան 44 երկրի բանկերի հետ Իրանի ֆինանսական ընդհանուր շրջանառութիւնը 2014 թւականի առաջին կիսամեակին 12 տոկոս աճ արձանագրելով, 2013 թւականի համեմատութեամբ հասել է 24 միլիարդ 93 միլիոն դոլլարի: