Աղբիւր՝ www.asbarez.com
Իրանի մայրաքաղաք Թեհրանում Իրանի մշակոյթի եւ իսլամական առաջնորդութեան նախարար Ալի Ջաննաթին եւ Իրանում Հայաստանի հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան Գրիգոր Առաքելեանն ընդգծել են երկու երկրների միջեւ մշակութային համագործակցութեան ընդլայնման կարեւորութիւնն ու այն զարգացնելու անհրաժեշտութիւնը:
«Արմէնփրես»-ը, վկայակոչելով I.B.N.A.-ի գործակալութիւնը՝ տեղեկացնում է, որ Ջաննաթին նշել է, որ Իրանի եւ Հայաստանի միջեւ գոյութիւն ունի ընդհանուր երաժշտական-մշակութային հիմք:
Նախարարը կարեւորել է Սպահանում երկու երկրների մշակութային եւ գեղարուեստական ոլորտներում համագործակցութեան բարելաւման հնարաւորութիւններն ու շեշտել, որ նախարարութիւնը պատրաստ է հայկական գրքեր հրատարակելու:
Հ.Հ.-ի դեսպան Գրիգոր Առաքելեանն իր կարգին շեշտել է, որ Թեհրանում կայանալու են միջազգային հայկական մրցոյթներ, որոնց մասնակցելու համար աշխարհի տարբեր անկիւններից Իրանի մայրաքաղաք են ժամանելու բազմաթիւ հայեր: