Աղբիւր՝ www.armenian.irib.ir
Իրանը՝ Հայաստանի հետ սահմանին գտնուող «Արազ» ազատ տնտեսական գօտում (Ա.Տ.Գ.) օդանաւակայան կը կառուցի, յայտարարել է «Արազ» ազատ տնտեսական գօտու տնօրէն՝ Մոհսեն Խադամ Արաբբաղին: Հաղորդում է իրանական Mehr News լրատուական գործակալութիւնը:
Օդանաւակայանը ծրագրւում է կառուցել առաջիկայ երկու տարիների ընթացքում, ասել է նա եւ աւելացրել. «Արդէն ստացել ենք օդանաւակայանի շինարարութեան արտօնագիրը, որն անհրաժեշտ է Ա.Տ.Գ.-ի ենթակառուցուածքի զարգացման համար»:
Արաբբաղին նշել է, որ օդանաւակայանը կառուցուելու է 300 հա ընդհանուր մակերեսով տարածքի վրայ: Շինարարութեան համար ֆինանսական միջոցներն արդէն յատկացուել են: Օդանաւակայանը կը կարողանայ ընդունել մեծ քաղաքացիական եւ բեռնատար ինքնաթիռներ, ասել է նա:
Իրանում 9 տարի առաջ ստեղծուած «Արազ» Ա.Տ.Գ.-ն զբաղեցնում է 53 հազար հա մակերեսով տարածք: Ա.Տ.Գ.-ի տարածքն իրանական Ջուլֆա քաղաքից ձգւում է դէպի Խոդաֆերին գիւղ: Ջուլֆայում ազատ տնտեսական գօտու տարածքը կազմում է 21 հազար հա: