Աղբիւր՝ www.armenian.irib.ir
Դեկտեմբերի 10-ին, ՀՀ Կրթութեան և գիտութեան նախարար (ԿԳՆ) Արմէն Աշոտեանը՝ ԻԻՀ արտակարգ և լիազօր դեսպան Մոհամմադ Ռեյիսիի հետ հանդիպմանը նշել է, որ Հայաստանը շահագրգիռ է, մեծ թւով իրանցի ուսանողներ կրթութիւն ստանալու համար գան Հայաստան:
Նախարարն անդրադարնալով կրթութեան բնագաւառում հայ-իրանական առկայ համագործակցութեանը նշել է, որ կրթամշակութային երկխօսութիւնը՝ միջպետական յարաբերութիւնների կարեւոր հարթականերից մէկն է:
Զրուցակիցները նաեւ անդրադարձել են Հայաստանում սովորող իրանցի ուսանողների եւ ասպիրանտների խնդիրներին: Նախարարն ասել է, անձամբ կը հանդիպի Հայաստանում սովորող իրանցի ուսանողների հետ՝ նրանց յուզող խնդիրներին ծանօթանալու եւ լուծում տալու նպատակով:
ԻԻՀ դեսպանն ընդգծելով, որ գերատեսչութիւնն ընդառաջում է իրանցի ուսանողների եւ ասպիրանտների հետ կապւած խնդիրների լուծմանը, նշել է, որ կաջակցի հայ-իրանական կրթական ծրագրերի յետագայ իրականացմանը: Քննարկւել է նաեւ ՀՀ դպրոցներում պարսկերէնի դասաւանդմանն ուղղւած մասնագիտական քննարկումներ կազմակերպելու հարցը եւ կրթութեան ոլորտում հայ-իրանական նոր յուշագրի ստորագրման հնարաւորութիւնը:
Նախարարը ԻԻՀ ԿԳՆ հրաւիրել է Երեւան` մասնակցելու յաջորդ տարի կայանալիք նախարարական գագաթաժողովին, որին մասնակցելու են 47 եւրոպական երկրի նախարարներ` քննարկելու եւրոպական ընդհանուր կրթական տարածքի ապագան: Հայաստանը եւրոպական բարձրագոյն կրթութեան պատասխանատու երկիր է մինչեւ 2015 թւականի օգոստոս ամիսը: Հայաստանը դիմել է եւրոպացի գործընկերներին` այդ գագաթաժողովին հրաւիրել Հայաստանի հարեւան երկրների, այդ թւում` Իրանի գործընկերներին: Գագաթաժողովը տեղի է ունենում 2-3 տարին մէկ: