Աղբիւր՝ www.armenian.irib.ir
Արտածումների զարգացման նպատակով Թեհրանում կայանալու է Իրան-Հայաստան համատեղ յանձնաժողովի նիստը։
Ի.Ս.Ն.Ա. գործակալութեանը տուած զրոյցում, միջազգային հարցերով Իրանի էներգետիկայի փոխնախարար Էսմայիլ Մահսուլին ասել է.- «Դեկտեմբերի 15-ին եւ 16-ին, նախարարութիւնների յանձնախմբերի մասնակցութեամբ կայանալու է Իրան-Հայաստան համատեղ յանձնաժողովի նիստը»։
Նրա հաւաստմամբ, Իրան-Հայաստան համատեղ յանձնաժողովի նիստի անցկացման պատասխանատուն՝ էներգետիկայի նախարարութիւնն է եւ կառավարութեան կողմից այդ կառոյցն է ընտրուել՝ այս ոլորտի պատասխանատուն։
Ակնկալւում է, որ յանձնաժողովի նիստում քննարկուելու է էլեկտրաէներգիայի եւ հիդրոէլեկտրակայեանների նման տարբեր ոլորտներում արտածումների զարգացման հարցը։