Աղբիւր՝ www.yerkirmedia.am

 

Իրանի Ջուլֆա քաղաքում գտնւող «Արաս» ազատ առեւտրի գօտին 51,000 քկմ. տարածք ունի։ Մէկ տասնամեակից աւելի է, ինչ իր տարածքում է համախմբել տեղական եւ արտասահմանեան տարբեր ընկերութիւնների: Ազատ առեւտրի գօտին ազատւած է հարկերից: Հարկային պարատաւորութիւններ անհրաժեշտ չեն նաեւ արտահաման դէպքում:  Իրանի ամենամեծ առեւտրային գօտու նպատակը ներդրումային արտադրութեան ստեղծումն է: Այս տարածքում արտադրւում եւ արտահանւում են տարատեսակ ապրանքներ՝ մեքենաշինականից մինչեւ բենզին ու դիզելային վառելիք, օծանելիք ու ջերմոցային մշակուբիւսեր:

Տեղական ընկերութիւների հետ գործող 15 օտարերկրեայ ընկերութիւնների կողքին, սակայն, չկայ նոյնիսկ մէկ հայկական ընկերութիւն: Հայ գործարարներն այստեղ բացակայ են: Ազատ գօտում հայ մասնագէտների պահանջ կայ: Գործող ընկերութիւներից քչերն են համագործակցում մեր երկրի հետ: «Շուկաներին ծանօթ չեն». կարծում են իրանցի գործարարաները:

Հայաստանում մաքսային պարտաւորութիւներն իրենց եւս զգացնել են տալիս:

«Երկու երկրների միջեւ ճանաչելիութիւնը փոքր է: Իսկ գործարար կապերի ամրապնդման համար նախ անհրաժեշտ է ամբողջական ուսումասիրութիւն»,- ասաց Իրան-Հայաստան բարեկամութեան խմբի գործադիր տնօրէն Մոհամադ-Ռեզա Դամաւանդին։  Ազատ առեւտրի գօտում գործունէութիւն ծաւալելու համար գլխաւոր նախապայմանը ներդրումներ կատարելն է: Սա հիմնական գործառոյթն է: Տարածք ձեռք բերելու պարագայում տւեալ ընկերութիւնը 20 տարով ազատւում է հարկային պարտաւորութիւններից: Բացի այդ, գործում է 100 տոկոսանոց օտարերկրեայ ներդրումային հնարաւորութիւն՝ առանց Իրանի մասնակցութեան: Վիզայի անհրաժեշտութիւն եւս չկայ:

Առեւտրի գօտու ղեկավարի վստահեցմամբ, եթէ հայաստանեան ընկերութիւնները գան այստեղ, հայ-իրանական յարաբերութիւնները կը թեւակոխեն մի նոր փուլ, որն, ըստ կառոյցի ղեկավարի, շահեկան կը լինի երկու կողմի համար էլ:  «Հայաստանի ու Իրանի բարեկամական յարաբերութիւները երկար պատմութիւն ունեն: Մենք համագործակցում ենք տարբեր ոլորտներում: Ազատ առեւտրի գօտին հայ գիւղատնտեսների կարիք ունի, կարիք կայ մեքենաշինութեան եւ այլ ոլորտներում եւս»,- ասաց «Արաս» ազատ առեւտրի գօտու գործադիր տնօրէն Մոհսեն Առաբբաղին։  Իսկ հարցին, թէ Հայաստանի անդամակցումը Եւրասիական տնտեսական միութեանը, որքանո՞վ կանրադառնայ մեր երկրների տնտեսական յարաբերութիւններիր վրայ, Արաբբաղին պատասխանեց, որ դեռ չկան տեսանելի արդիւնքներ, եւ նոր կաննոներն էլ դեռ յստակ չեն: «Մաքսային եւ պահեստային լայն հնարաւորութիւններ ունեցող ազատ առեւտրի գօտին, որի տարածքը 51,000 քկմ. է, արտահանում է իրականցնում աշխարհի 30 երկրներ: Հիմնական նպատակն ապրանքների արտահանումն է տարածաշրջանային եւ համաշխարհային շուկաներ, իսկ Հայաստանը կապող միջանցք է՝ ռուսական շուկայ դուրս գալու համար»,- ասաց նա։ Ռուսական շուկայում, այսպէս ասած՝ ամուր հիմքեր ստեղծելու համար նախ անհրաժեշտ է հաստատւել հայկականում, իսկ դրա գլխաւոր նախապայմանն Իրան-Հայաստան երկաթուղու կառուցումն ու գործարկումն է: Հայաստանի տրանսպորտի նախարարութեան հետ իրանական կողմը բանակցութիւնների փուլում է: Իսկ թէ այդ երկաթուղով, ե՞րբ կը շարժւի առաջին գնացքը, դեռ պարզ չէ: