Աղբիւր՝ www.armenian.irib.ir

 

Ի.Ի.Հ.-ի առեւտրի զագացման կազմակերպութեան ծրագրաւորման գրասենեակի պատասխանատուն նշել է, որ Իրան-Եւրոպա յարաբերութիւնները գտնւում են զարգացման փուլում:

Ֆարհադ Նուռին «Իրան » օրաթերթին տւած հարցազրոյցում ասել է, որ վերջին ամիսներին մի շաք շրջափակումների վերացմամբ, Իրան-Եւրոպա յարաբերութիւններն   ընդլայնւել են:

Նա նշել է, որ կառավարութիւնը խոշոր նախագիծ է մշակել`Իրանի ոչ-նաւթային արտադրանքների արտահանման ծաւալը մեծացնելու համար:

Ֆարհադ Նուռին նշել է, որ Իրանի Մաքսային ծառայութեան վիճակագրական տւեալների համաձայն, Չինաստանը, Իրաքը, Արաբական միացեալ էմիրութիւնները, Աֆղանստանը, Հնդկաստանը, Թուրքիան, Թուրքմենստանը, Պակիստանը, Եգիպտոսն ու Ադրբեջանը համապատասխանաբար համարւում են Իրանի արտահանած արտադրանքների գլխաւոր շուկաները: