Աղբիւր՝ www.armenian.irib.ir
Ըստ “Թրենդ” գործակալութեան հաղորդման, Իրանը վերջերս ծաւալուն քայլեր է վերցրել զբօսշրջութեան զարգացման ուղղութեամբ: Մշակութային ու զբօսաշրջութեան գրաւչութիւնների առումով Իրանն աշխարհի 8-րդ երկիրն է համարւում:
Համաձայն այդ հաղորդման, ԻԻՀ տուրիստներ է ընդունում հիմնականում ասիական եւ հարեւան երկրներից:
“Թրենդ” գործակալութիւնը նաեւ հաղորդել է, որ ներկայ դրութեամբ Իրանում 7 միլիարդ դոլարի արժողութեամբ 900 զբօսաշրջական նախագծեր են իրականացւում: Նախագծերի 40 տոկոսն արդէն իրականացւած են եւ կառավարութիւնը վերջերս կարեւոր քայլեր է ձեռնարկել` եւրոպացի զբօսաշրջիկների ուղեւորութիւնը դէպի երկրի տարբեր շրջաններ կազմակերպելու ուղղութեամբ:
“Ֆրանս պրես” գործակալութեան հաղորդմամբ, մարտ ամսին հրապարակւած պաշտօնական տւեալների համաձայն, Իրանի արտասահմանցի զբօսաշրջիկների թիւը 35 տոկոսանոց աճ է ունեցել 2013 թ.-ի նման ժամանակահատւածի համեմատութեամբ, ինչը վեց միլիարդ դոլարի շահոյթ է բերել երկրի համար: