Աղբիւր՝ www.armenianradio.am
Թեհրանի արդիւնաբերութեան, հանքերի եւ առեւտրի պալատի ղեկավար կազմի անդամն ասել է. «Տարածաշրջանի երկրների հետ Իրանի համագործակցութիւնների ընդլայնումն այս երկիրը դարձրել է տարածաշրջանի առաջատար տնտեսական ուժը»:
Թեհրանի հանքերի, արդիւնաբերութեան եւ առեւտրի պալատի ղեկավար կազմի անդամ՝ Մոհամմեդ Հոսէյն Բառխոռդառն «Իրան» թերթի երկուշաբթի օրւայ համարում տպագրած յօդւածում գրել է. «Տարածաշրջանի երկրների, ներառեալ Իրաքի, Թուրքիայի եւ Կատարի հետ Իրանի առեւտրական համագործակցութեան ընդլայնումը խօսում է քաղաքական յարաբերութիւնների ընդլայնման եւ տնտեսական համագործակցութիւնների մակարդակի բարձրացման մասին, քանզի տնտեսական ոլորտում երկրների համագործակցութիւնները կարող են նպաստել կողմերի տնտեսական հզօրացմանը»:
Յօդւածում նշւել է. «Իրանը բնաղբիւրների, մարդկային ռեսուրսների մասնագէտների, աշխարհագրական բազմազանութան եւ էներգետիկ պաշարների առումով գերազանցում է այլ յատկապէս արաբական երկրներին, ինչը կը խթանի տնտեսական ոլորտում Իրանի առեւտրի ծաւալների մեծացումը»:
Թեհրանի արդիւնաբերութեան, հանքերի եւ առեւտրի պալատի ղեկավար կազմի անդամի գրչին պատկանող յօդւածում գրւած է. «Արտահանումների ծաւալների գործընթացի աճը եւ արտարժութային ռեսուրսների ապահովումը միւս առաւելութիւններն են, որոնք կը գոյանան տարածաշրջանային համագործակցութիւնների արդյունքում, ընդորում Իրանից եւրոպական ու ամերիկեան երկրներ իրականացւող արտահանումների ծաւալները կաճեն: