Աղբիւր՝ www.armenian.irib.ir
Իրանի մշակութային ժառանգութեան, ձեռքի արհեստների ու զբօսաշրջութեան կազմակերպութեան տնօրէն՝ Մասուդ Սոլթանիֆարի եւ Հայաստանի մշակոյթի նախարար՝ Յասմիկ Պօղոսեանի միջեւ կայացած հանդիպման ընթացքում ընդգծւել են երկու երկրի համագործակցութիւնները՝ մշակութային ժառանգութեան, ձեռքի արհեստների եւ զբօսաշրջութեան ոլորտներում:
Թեհրանում տեղի ունեցած հանդիպման ընթացքում, կողմերը քննարկել են նաեւ տուրիզմի զարգացմանն առնչւող համատեղ գործողութիւնները:
Նոյն հանդիպման ժամանակ որոշումներ են կայացել պատմա-մշակութային յուշակոթողների վերականգնման եւ Իրանում ու Հայաստանում ձեռքի արհեստների ցուցահանդէսներ կազմակերպելու կապակցութեամբ: