Աղբիւր՝ www.armenian.irib.ir
Իրանի իսլամական Կենտրոնական բանկի գլխաւոր տնօրէն Վալիօլլահ Սէյֆի ասածով, ընթացիկ տարւայ ապրիլից մայիս ամիսներին, երկրի տնտեսութիւնը 2013 թւականի նոյն ժամանակահատւածի համեմատութեամբ, 4.6 տոկոսանոց աճ է արձանագրել։
Թեհրանում զբօսաշրջութեան ինդուստրիայի նախաձեռնութեամբ կայացած ներդրողների մեծարման համագումարում, նշելով, որ վերջին տարում Իրանի տնտեսութիւնը մեծ զարգացում է ապրել, Սէյֆն աւելացրել է.- «Սա ապացուցում է, որ Իրանի կառավարութիւնը ճիշտ ուղղութեամբ է քայլում»։
Կենտրոնական բանկի գլխաւոր տնօրէնի խօսքերով, 2015 թւականին Իրանը դէպի նոր նախագծերի իրականացում եւ ներդրումային աշխատանքների զարգացում է գնալու։
Վալիօլլահ Սէյֆի տեղեկացմամբ, Իրանը զբօսաշրջութեան մեծ գրաւչութիւններ ունի, որոնք ներդրումների շնորհիւ, զարգացում են ապրելու։