Աղբիւր՝ www.armenian.irib.ir

 

Կրօնական փոքրամասնութիւնների հարցերով Իրանի նախագահի յատուկ օգնականի խօսքերով, մեծ թւով երկրների քաղաքացիներ մասնակցում են Ի.Լ.Ի.Պ.-ի ոճրագործութիւններին:

Ի.Ռ.Ն.Ա. գորածակալութեան հաղորդմամբ, սեպտեմբերի 27-ին Թեհրանում ութամեայ Սրբազան պաշտպանութեան կրօնական փոքրամասնութիւնների նահատակների ու անձնուրացների հարազատների հետ հանդիպման ժամանակ, Ալի Իւնեսին ասել է.- «Պարտադրեալ պատերազմն անկախ դաւանանքից, բոլոր իրանցիների խաղաղ գոյակցութեան դասընթացն էր»:

«Հպարտանալու առիթ է այն հանգամանքը, որ այսօր, Իրանի կրօնական փորքամասնութիւններն ազատօրէն դաւանում են իրենց կրօնը եւ պարծենում են, որ իրանցի են: Սա մեծամասնութիւն ու փոքրամասնութիւն չճանաչող եւ իրանցիներին միասնական դարձրած բարձրագոյն արժէքն է»:

Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Կարէն Խանլարեանը նշել է, որ Սրբազան պաշտպանութիւնը հերոսութեան ու աներեր կամքի արտայայտիչն է: