Աղբիւր՝ www.armenian.irib.ir

 

Ազգութիւնների եւ կրօնական փոքրամասնութիւնների հարցերով Ի.Ի.Հ.-ի նախագահի յատուկ օգնականն ասաց. «Ատրպատականի հայոց թեմը ազգային մշակոյթի մի բաժնի ժառանգորդն է»։

Հոջ. Ալի Իւնեսին չորեքշաբթի գիշեր Թաւրիզում՝ Ատրպատականի հայոց թեմի ազգային առաջնորդարան կատարած այցի ժամանակ աւելացրեց. «Նահանգի պատասխանատուների միջոցով հայութեան համար ընդունելի հնարաւորութիւններ են ստեղծւել եւ կրօնական այս փոքրամասնութիւնը կենցաղային կամ կրօնական արարողութիւնների հետ կապւած որեւէ խնդիր չունի»։

«Ատրպատականի հայոց թեմը պատմական անցեալ ունի եւ սա վկայում է Իրանում կրօնների հանդէպ բարձր հանդուրժողակնութեան մասին»,- ասել է Իւնեսին։

Հոջ. Իւնեսին նշեց. «Արեւելեան Ատրպատականում հայերի վիճակի մասին նահանգապետի ներկայացրած զեկոյցը վկայում է Թաւրիզում նրանց բարւոք վիճակի, ինչպէս նաեւ նրանց հետ համագործակցութեան մասին»։

Այս հանդիպման ժամանակ թեմի հայութեան ընդհանուր վիճակի մասին զեկուցեց Ատրպատականի հայոց թեմի ներկայացուցիչը եւ նշեց. «Ատրպատականի հայոց թեմի ազգային առաջնորդարանը հաստատւած է Թավրիզում, սակայն մասնաճիւղեր ունի նաեւ Ուրմիայում, Սալմաստում, Խոյում ու Չալդրանում»։

Հոջ. Իւնեսին նաեւ այցելելով սուրբ Սարգիս եկեղեցի, հանդիպեց հայ նահատակների հարազատներին եւ յարգանքի տուրք մատուցեց նահատակների յուշակոթողին։