Աղբիւր՝ www.armenian.irib.ir
Ի.Ի.Հ.-ի նախագահը Ա.Մ.Ն.-ի «Էն.Բի.Սի. Նիւզ» հեռուստակայանին տւած հարցազրոյցում դատապարտեց ահաբեկիչների միջոցով անմեղ մարդկանց սպանութիւնը։
Ըստ Ի.Ռ.Ն.Ա.-ի հաղորդման, Հասան Ռոհանին չորեքշաբթի օրը, Թեհրանում, այդ հեռուստակայանին տւած հարցազրոյցում ասաց, որ Ի.Լ.Ի.Պ.-ի ահաբեկիչները ցանկանում են մարդկանց սպանել եւ վերացնել մարդկութիւնը։
Ռոհանին դատապարտեց անմեղ մարդկանց գլխատելու ծայրահեղական ահաբեկիչների քայլը եւ ընդգծեց, որ իսլամական սկզբունքների, տեսակէտների ու մշակոյթի համաձայն անմեղ մի մարդու սպանութիւնը համազօր է ողջ մարդկանց սպանելուն։
Ի.Ի.Հ.-ի նախագահն աւելացրեց. «Հետեւաբար անմեղ մարդկանց սպանելն ու գլխատելն իրականութեան մէջ ամօթանք է համարւում ահաբեկիչների համար եւ մտահոգութիւն ու ափսոսանք են պատճառում բոլոր մարդկութեան»։
«Էն.Բի.Սի.» հեռուստակայնին տւած Ի.Ի.Հ.-ի նախագահի հարցազրոյցը հեռարաձկաւելու է մօտ ապագայում։