Աղբիւր՝ www.armenian.irib.ir
Իսլամական յեղափոխութեան մեծայարգ առաջնորդի գրասենեակը հիւանդանոցում նրա ապաքինման շրջանի աւարտին մի յայտարարութիւն հրապարակելով շնորհակալութիւն յայտնեց Իրանի ժողովրդին եւ իրանցի ու արտասահմանցի պատասխանատուներին:
Մեծայարգ առաջնորդի գրասենեակի յայտարարութեան մի բաժնում ասւած է. «Այժմ երբ մեծայարգ առաջնորդի սիրահարների աղօթքների շնորհիւ Ն.Վ. առաջնորդը լիարժէքօրէն ապաքինւած դուրս է գրւել հիւանդանոցից Իրանի երախտագէտ ժողովրդի տարբեր խաւերին, մասնաւորապէս հոգեւոր առաջնորդներին, եռեակ իշխանութիւնների ղեկավարներին եւ այլ պատասխանատուներին ու պաշտօնատարներին, որոնք ներկայ գտնւելով հիւանդանոցում եւ կամ ներկայացուցչներ գործուղղելով ու սիրալիր ուղերձներ հղելով բարի գտնւեցին, ինչպէս նաեւ իսլամական դիմադրութեան շարժումների առաջնորդներին և տարբեր երկրների ղեկավարներին ու պատասխանատուներին, որոնք ուղերձ հղելով ուրախութիւն յայտնեցին իսլամական յեղափոխութեան մեծայարգ առաջնորդի ապաքինման ու առողջութեան կապակցութեամբ, շնորհակալութիւն ենք յայտնում»:
Իսլամական յեղափոխութեան մեծայարգ առաջնորդը, որ երկուշաբթի առաւօտեան Թեհրանի պետական հիւանդանոցներից մէկում շագանակագեղձի վիրահատութեան էր ենթարկւել, երկուշաբթի օրը բուժման ու ապաքինման շրջանն անցկացնելուց յետոյ դուրս գրւեց հիւանդանոցից: