Աղբիւր՝ www.armenian.irib.ir
Օգոստոսի 29-ին Երեւանում Հ.Հ.-ի Պ.Ն.-ը՝ Սէյրան Օհանեանն արարողակարգային հանդիպում ունեցաւ Հայաստանում Ի.Ի.Հ.-ի արտակարգ և լիազօր դեսպան Մոհամմադ Ռէյիսի, Հ.Հ.-ում ռազմական կցորդի դիւանագիտական առաքելութիւնն աւարտած գնդապետ Համիդ Ռեզա Միրզայի հետ: Հանդիպմանը դեսպան Ռէյիսին Հ.Հ.-ի Պ.Ն.-ը ներկայացրեց նորանշանակ ռազմական կցորդ, գնդապետ Սեյէդ Հոսէյն Վահիդի Շէյխին:
Քննարկւեցին հայ-իրանական բազմակողմ համագործակցութեանը վերաբերող, տարածաշրջանային խնդիրներին ու հակամարտութիւնների կարգաւորմանն առնչւող հարցեր:
Հանդիպման աւարտին Հ.Հ.-ի Պ.Ն.-ը գնդապետ Համիդ Ռեզա Միրզայիին շնորհակալութիւն յայտնեց պաշտպանական գերատեսչութիւնների համագործակցութեան զարգացմանը նպաստելու համար, իսկ նորանշանակ ռազմական կցորդին հաջողութիւն մաղթեց Հայաստանում յետագայ ծառայութիւնն իրականացնելու ընթացքում: