Աղբիւր՝ www.alikonline.ir

 

Կատարում աւարտւեց Ասիայի բասկետբոլի երիտասարդական առաջնութիւնը:

Օգոստոսի 28-ին տեղի է ունեցել մրցաշարի եզրափակիչ հանդիպումը, որի ընթացքում Իրանի բասկետբոլի երիտասարդական հաւաքականն ուժերը չափեց Չինաստանի ընտրանու հետ: Եզրափակիչ խաղում աւելի ուժեղ հանդէս եկան չինացի բասկետբոլիստները, որոնց յաջողւեց յաղթանակ տանել 66-48 հաշւով եւ նւաճել չեմպիոնի կոչումը:

Այսպիսով՝ Իրանի բասկետբոլի երիտասարդական հաւաքականին յաջողւեց նւաճել 2015 թւականին, Յունաստանում կայանալիք բասկետբոլի աշխարհի երիտասարդական առաջնութեան ուղեգրերից մէկը: Ասիային յատկացւած միւս երկու ուղեգրերը բաժին հասան Չինաստանին եւ Հարաւային Կորէային:

Յիշեցնենք, որ Իրանի բասկետբոլի երիտասարդական հաւաքականի կազմում իրենց արդիւնաւէտ խաղով աչքի ընկան իրանահայ շնորհալի բասկետբոլիստներ՝ Արմի Նազարեանն ու Դրօ Տէր-Ղուկասեանը, իսկ թիմի տնօրէնն էր Ժոզէֆ Նազարեանը: