Աղբիւր՝ www.armenian.irib.ir
Օգոստոսի 18-ի առաւօտեան, 6.1 ռիխտեր ուժգնութեամբ երկրաշարժ է տեղի ունեցել Իրանի արեւմտեան եւ հարաւ-արեւմտեան Իլամ, Լոռեստան եւ Խուզեսթան նահանգներում:
Իլամի նահանգապետի խօսքերով, երկրաշարժից տուժել են մի շարք բնակարաններ եւ տարբեր կառոյցներ:
Ի.Ռ.Ն.Ա. գործակալութեան հաղորդմամբ, Իլամի նահանգապետ Մոհամմեդ Ռեզա Մոռւառիդն ասել է. «Երկրաշարժի հետեւանքով Իլամի նահանգի Մուռմուռիի տարածքում մարդկային զոհեր բարեբախտաբար չեն եղել»:
Իլամի «Կարմիր մահիկի» գործադիր տնօրէն Մոհամմեդ Սոլէյմանին ասել է, որ նահանգային մասշտաբով երկրաշարժի վնասների մասին դեռեւս հաղորդումներ չեն եղել, սակայն Մուռմուռիի տարածքի Աբդանանի բնակելի տները ծանր վնասներ են կրել:
Փրկարար ջոկատները եւ «Կարմիր մահիկի» աշխատողներն աղէտի գօտի են գուծուղղւել:
«Կարմիր մահիկի» փրկարարական կազմակերպութեան խօսնակ Հոսէյն Դեռախշանին նշել է, որ, որ Մուռմուռիի տարածքի չորս բնակիչներ վնասվածքներ են ստացել եւ հիւանդանոց են տեղափոխւել: