Աղբիւր՝ www.armenian.irib.ir

 

Ապաստանեալների հարցերով Մ.Ա.Կ.­ի գերագոյն կոմիսարիատի ներկայացուցիչ՝ Սիւանկա Դանա Պալան, բարձր է գնահատել՝ արտասահմանեան փախստական քաղաքացիներին Իրանի իսլ. հանրապետութեան մատուցած ծառայութիւնները։

Այսօր Մաշհադում կայացած ժողովում, որտեղ ներկայ էին Ռազաւիական Խորասանի նահանգապետը, Իրանի Ա.Գ. նախարարութիւնում արտասահմանցիների հարցերի տնօրէնը եւ թեհրանաբնակ 23 դեսպաններ, պրն. Դանա Պալան ասել է. «Իրանը մեծ աշխատանք է տարել արտասահմանցի ապաստանեալների վիճակը բարելաւելու համար, որոնք պէտք է քաղաքական ու ֆինանսական հովանաւորութիւններ ստանան միջազգային հաստատութիւնների կողմից»։

Ժողովի ընթացքում, Դանիայի դեսպան՝ Անդերս Քրիստիան Հուգարդն, ասել է. «Ներկայումս Իրանն առողջապահական, կենցաղային ու կրթական անգնահատելի ծառայութիւններ է մատուցում շուրջ մէկ միլիոն արտասահմանցի քաղաքացիների»։