Աղբիւր՝ www.armenian.irib.ir

 

Շւէյցարիայի եւ Իրանի բարեկամութեան միութեան նախագահն ասաց. «Իրանում Շւէյցարիայից աւելի շատ են յարգւում կրօնական փոքրամասնութիւնների եւ կանանց իրաւունքները»:

Շւէյցարիայի եւ Իրանի բարեկամութեան միութեան նախագահ Վիթալ Բուրգերը Շւէյցարիայի «Ալփեն Փարլամենթ» հեռուստակայանի հետ զրոյցի ժամանակ աւելացրեց. «Իրանի մասին ճիշտ պատկերացում պիտի ստեղծւի արեւմուտքի մօտ»:

Բուրգերն ասել է. «Կրօնական փոքրամասնութիւնները պատգամաւորներ ունեն Իրանի խորհրդարանում եւ Իրանի խորհրդարանում կրօնական փոքրամասնութիւնների հանդէպ հանդուրժողականութիւնը գերազանցում է Շւէյցարիայի խորհրդարանին»:

Շւէյցարիայի եւ Իրանի բարեկամութեան միութեան նախագահը նաեւ հարեւան երկրների, այդ թւում Աֆղանստանի հետ Իրանի համագործակցութեան մասին ընդգծեց. «Իրանն իր սահմաններից թմրանիւթերի տարանցումը կանխելու համար մեծ յատկացումներ է կատարել»: