Աղբիւր՝ www.asbarez.com

 

ՔԵՍԱԲ, «Եռագոյն».- Հակառակ նրա, որ որոշ ընտանիքներ վերադարձել են Քեսաբ, շրջանը դեռեւս մնում է անապահով: Ազատագրւելուց յետոյ Քեսաբը երկու անգամ հրթիռակոծւել է:
Երկուշաբթի՝ 23 Յունիսին, չորս հրթիռ է ընկել Քեսաբի կենտրոնական շրջանի մէջ: Բարեբախտաբար վնասներ չեն եղել, բնակչութեանը խորհուրդ է տրւել հեռանալ Քեսաբից: Այժմ այնտեղ են մնում առաւելաբար տղամարդիկ: