Աղբիւր՝ www.yerkirmedia.am

 

Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ կայացած հեռախօսազրոյցում Վլադիմիր Պուտինը հաստատել է, որ Ղարաբաղի խնդրի խաղաղ լուծում գտնելու համար պատրաստ է ցանկացած աջակցութիւն ապահովել: Այս մասին հաղորդում է Կրեմլի պաշտօնական կայքը:

Մինչդեռ, Ադրբեջանի նախագահի պաշտօնական կայքում միայն նշւած է, որ հեռախօսազրոյցում կարեւորւել է Ռուսաստանի, որպէս Ե.Ա.Հ.Կ. Մինսկի խմբի համանախագահ երկրներից մեկի դերը հակամարտութեան կարգաւորման հարցում:

Կրեմլի համաձայն՝ երկու երկրների նախագահները նշել են նաեւ ռուս-ադրբեջանական համագործակցութեան բարձր մակարդակի մասին եւ արտայայտւել դրա յետագայ ընդլայնման օգտին:

Ադրբեջանի Գաբալա քաղաքում մեկնարկել է ռուս-ադրբեջանական միջտարածաշրջանային 5-րդ համաժողովը: Դրա ընթացքում ընթերցւել են Պուտինի եւ Ալիեւի՝ համաժողովի մասնակիցներին հղած ուղերձները: Ռուսաստանի նախագահը նշել է, որ համաժողովն այս հինգ տարիների ընթացքում երկու երկրների կառուցողական երկխօսութեան լաւ հարթակ է եղել, ինչպէս նաեւ՝ տրանսպորտի, էներգետիկայի, զբօսաշրջութեան, կրթութեան, գիւղատնտեսութեան, բանկային եւ ներդրումային ոլորտներում համագործակցութեան մեծ հնարաւորութիւններ բացել: