Աղբիւր՝ www.armenian.irib.ir

 

Թուրքիայի վարչապետը եւրոպացի պետայրերին կոչ է արել ներքին քաղաքական նպատակների համար չշահարկել պատմական դէպքերը, ինչպէս 1915 թւականի Հայոց ցեղասպանութեան հարցը։

Թուրքիայի TRT հեռուստատեսութեան հաղորդմամբ, շաբաթ օրը Լիոնում Եւրոպայի դեմոկրատական թուրքերի միութեան հիմնադրման 10-րդ տարեդարձին նւիրւած համագումարին, Ռեջեբ Թայիբ Էրդողանն ասել է.- «Ներքին քաղաքական նպատակներն իրականացնելու համար նման հարցերի շահարկումը կարող է վտանգաւոր լինել»։

«Ներքին քաղաքական հարցերի շահարկման միջոցով ձայներ շահելը՝ ճանապարհ է բացելու Եւրոպայի եւ եւրոպական արժէքների համար ցեղապաշտութեան, խտրականութեան ու իսլամաֆոբիայի համար».- ասել է Թուրքիայի վարչապետը։