Աղբիւր՝ www.yerkir.am
Բաքւում ընթացող` Ն.Ա.Տ.Օ.-ի Խորհրդարանական վեհաժողովի «Rose-Roth» սեմինարն աւարտւել է Աֆղանստանի հարցով քննարկումներով. յայտնում է ադրբեջանական АПА-ն:
Կայքը նշում է, որ հայկական պատւիրակութեան անդամներն ադրբեջանական պատւիրակներին Երեւան են հրաւիրել՝ Ն.Ա.Տ.Օ.-ի՝ միւս տարի կայանալիք միջոցառմանը մասնակցելու:
Ադրբեջանցիները, սակայն, դարձեալ գտնւել են իրենց «բարձունքի» վրայ` ասել են, թէ հայերն ահաբեկիչ են, եւ այդ երկրում անցկացւող միջոցառմանը չեն կարող մասնակցել: