Աղբիւր՝ www.alikonline.ir

 

Դիարբեքրի դատախազութիւնում գործ է յարուցւել Թուրքիայի օդուժի 2-րդ հրամանատարութեան տարածքում թուրքական դրօշը մի պատանու կողմից իջեցնելու փաստով,- տեղեկացրել է «Միլլիէթ» թերթի կայքը:

Դրօշի իջեցումից յետոյ՝ աշխատանքից ազատւել են անվտանգութեան երկու աշխատակիցներ: Միջադէպը բուռն արձագանգ է ստացել թուրք հասարակութեան, ինչպէս նաեւ քաղաքական շրջանակներում:

Թուրք ընդդիմադիր «Ազգայնական շարժում» կուսակցութեան առաջնորդ Դեւլէթ Բահչելին, օրինակ, միջադէպի վերաբերեալ կոշտ արձագանգ է հնչեցրել: «Եթէ դուք մի դրօշ անգամ չէք կարողանում պահել, ինչպէ՞ս ենք ձեզ վստահել մեր երկրի երկինքը»,- ասել է նա:

Նա Թուրքիայի զինւած ուժերի հրամանատարութեանը կոչ է արել հրաժարական ներկայացնել: