Աղբիւր՝ www.alikonline.ir

 

Կորոնավիրուսային պատւաստումների երկրորդ փուլը կը մեկնարկի երեքշաբթի օրը: Այս մասին յայտարարել է Կորոնավիրուսի դէմ պայքարի ազգային շտաբի խօսնակ Ալիռեզա Ռէյիսն՝ աւելացնելով, որ պատւաստումների առաջին փուլն աւարտւում է. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

«Երկրորդ փուլի պատւաստումների համար արձանագրութիւններ չեն կատարւում»,- յստակեցրել է նա՝ աւելացնելով, որ այդ փուլը ենթադրում է 80-ից բարձր տարիքային խմբի պատւաստումները, որոնք կիրականացւեն համապատասխան ընթացակարգերով, այդ թւում՝ Առողջապահական էլեկտրոնային տւեալների կիրառմամբ, հետեւաբար ժողովուրդը պէտք է հետեւեն ԱՆ-ի ցուցոմներին՝ խուսափելով ինքնակամ գործողութիւններից եւ բժշկական հաստատութիւններ դիմելուց:

Ինչ վերաբերում է միւս տարիքային խմբերին, Ռէյիսին յաւելել է, որ յաջորդ շաբաթ նրանք կարող են դիմել Salamat.gov.ir կայքին՝ կորոնավիրուսային պատւաստմանն արձանագրւելու համար:

Նա նաեւ աւելացրել է, որ կորոնավիրուսի դէմ պատւաստումներն անվճար են՝ Առողջապահական համակարգի ցանցի շրջանակներում: