Իրանահայ նշանաւոր նկարիչ Եսայի Շահիջանեանի կիսանդրին տեղադրւել է Սպահանի «Չարբաղ-Բալա» փողոցում: Այս մասին գրում է «imna.ir»-ը:
1400 թւականի Նովրուզի նախօրէին, Սպահանի Քաղաքային վարչակազմի նախաձեռնութեամբ եւ Կերպարւեստի դպրոցի համագործակցութեամբ, քաղաքի «Չարբաղ-Բալա» փողոցում տեղադրւել են նկարիչ Եսայի Շահիջանեանի եւ Սպահանի 10 այլ արւեստագէտների կիսանդրիները:
Եսայի Շահիջանեանի կիսանդրիի հեղինակն է քանդակագործ Ալիռեզա Ղադամեարին:
Կիսանդրիները կառուցւած են ֆայբրգլասից, ընդհանուր բարձրութիւնը շուրջ 2 մետր է։