Աղբիւր՝ www.yerkir.am

 

Տասը օրից Թբիլիսիում կանցկացւեն տեղական ինքնակառավարման մարմինների ընտրութիւններ, մինչդեռ արդէն իսկ պարզ է, որ ինչպէս Վրաստանի անկախութեան 23 տարւայ ընթացքում, այս անգամ եւս Թբիլիսիի նորընտիր Սակրեբուլոյում` Քաղաքային խորհրդում, չի լինի հայկական ազգանունով ոչ մի պատգամաւոր:

Վրաստանի հայ համայնքի կայքի հաղորդմամբ` տեղական ինքնակառավարման մարմինների ընտրութիւններին մասնակցող «Վրացական երազանքը» (100 մարդուց բաղկացած ցուցակ է ներկայացրել) եւ «Ազգային շարժումը» (50 անձից բաղկացած ցուցակ) հարկ չեն համարել իրենց ցուցակներում ընդգրկել ազգութեամբ հայ թեկնածուների:

Ինչ վերաբերում է միւս կուսակցութիւններին եւ քաղաքական միաւորումներին, ապա, ընդհանուր առմամբ, նրանց ցուցակներում ներկայացւած է հայկական ազգանունով 7 մարդ: Սակայն բոլոր 7 թեկնածուն էլ ցուցակներում զբաղեցնում են բացայայտ չանցնող տեղեր, եւ հետեւաբար, նրանց ներկայութիւնը ցուցակներում աւելի շատ խորհրդանշական բնոյթ ունի:

Մինչդեռ մարդահամարի տւեալներով` հայերը կազմում են Թբիլիսիի ընդհանուր բնակչութեան 7.4%-ը: