Ցանկացած վարակային հիւանդութիւնից խուսափելու լաւագոյն ճանապարհը վարակւած անձանց հետ շփումը բացառելը կամ կտրուկ սահմանափակելն է: Մասնաւորապէս, դուք կարող էք՝

• Կանոնաւոր կերպով լւանալ ձեր ձեռքերը օճառով, յատկապէս տարբեր մակերեւոյթների կամ կենդանիների հետ շփւելուց յետոյ,

• խուսափել չլւացած ձեռքերով ձեր աչքերին, քթին կամ բերանին հպւելուց,

• խուսափել շնչուղիների հիւանդութեան նշաններ դրսեւորող անձանց հետ սերտ շփումներից,

• մսեղէնը եւ հաւկիթը եփել ամբողջութեամբ,

• փռշտալիս կամ հազալիս բերանը փակել անձեռոցիկով կամ արմունկով:

 

ՍՊԱՀԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ
ԹԵՄԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ