Աղբիւր՝ www.alikonline.ir

 

Սկսած 2011 թւականից՝ Հրանտ Դինքի անւան միջազգային հիմնադրամը «Լռութեան ձայնը» նախագծի շրջագծում հրատարակում է Թուրքիայում բնակւող հայերի մասին պատմող գրքեր:

Ըստ թուրքական «Դեմոկրատ հաբեր» լրատւական կայքի՝ հիմնադրամը «Խօսում են թուրքաբնակ հայերը» եւ «Խօսում են տիգրանակերտցի հայերը» գրքերի տպագրումից յետոյ՝ լոյս է ընծայել երրորդը՝ «Խօսում են Անկարայի հայերը» անւանումով: Գրքի կազմման համար հարցազրոյց է կայացել Թուրքիայի մայրաքաղաքում ապրող 10 հայերի հետ, որոնց միջոցով ներկայացւել են 1915-ին Անկարայից բռնի տեղահանութեան ենթարկւած ու Եղեռնի միջով անցած հայերի ողբերգական պատմութիւնները:

«Անկարայի իրենց տներից տեղահանւած հայ գաղթականներից միայն գեղեցկատես աղջիկներին էին թոյլատրում վերադառնալ Անկարա, եթէ նրանք համաձայնում էին կնութեան գնալ մահմեդականներին»,- պատմւում է գրքի առաջաբանում: