Աղբիւր՝ www.alikonline.ir
Իր յայտարարութեան մէջ կոնգրեսականը դիտել է տւել, որ Թուրքիան միջամտում է պատերազմից բզկտւած Սիրիայի զարգացումներին, իսկ հայերն այդ հակամարտութիւնում նորից ստիպւած են լքել իրենց տները:
Ամերիկացի կոնգրեսական Ջեքի Սփիէրը յայտարարութիւն է արել, որում անդրադառնում է Սիրիայի Քեսաբ հայաբնակ աւանի վրայ յարձակմանը,- յայտնում է «Ասպարէզ»-ը:
Իր յայտարարութեան մէջ կոնգրեսականը դիտել է տւել, որ Թուրքիան միջամտում է պատերազմից բզկտւած Սիրիայի զարգացումներին, իսկ հայերն այդ հակամարտութիւնում նորից ստիպւած են լքել իրենց տները: Սփիէրն ասել է, որ Քեսաբը քրիստոնեաների ապահով հանգրւանն էր, սակայն այժմ քեսաբահայերն անգամ չգիտեն՝ ինչ է սպասւում իրենց առաջիկայում:
«Հակահայ բռնութիւններն իրողութիւն են, սակայն աշխարհը դեռ մերժում է դրանք»,- ասել է նա՝ դիտել տալով, որ հայերի դէմ քաղաքականութիւնը շարունակւում է Հայոց Ցեղասպանութիւնից մօտ 100 տարի անց: Կոնգրեսականն իր երկրի իշխանութիւններին կոչ է արել հարցում անել Թուրքիային՝ յարձակմանն ու «Ալ-Ղայիդա» խմբաւորմանն ունեցած իր առնչութիւնների կտրւածքով:
Ջեքի Սփիէրը ներկայացնում է Կալիֆորնիայի 14-րդ կոնգրեսական շրջանը, որը ներառում է Սան Ֆրանցիսկոյի եւ Սան Մաթէոյի շրջանները: