Աղբիւր՝ www.aztagdaily.com

 

ԱԷդմ Շիֆը, Բրեդ Շերմանը եւ այլ քոնգրեսականներ Միացեալ նահանգների Հայ դատի գրասենեակի հետ 8 ապրիլին մամլոյ ասուլիս են ունենալու՝ Սիրիայի Քեսաբ քաղաքում հայերի եւ ընդհանրապէս քրիստոնեաների դէմ կատարւած յարձակումների վերաբերեալ:

Միացեալ նահանգների Հայ դատի գրասենեակը «Արմէնփրես»-ին հաղորդել է, որ մամլոյ ասուլիսի ընթացքում Միացեալ նահանգների ներկայացուցիչների տանը եւ ծերակոյտին կոչ կուղղւի պաշտօնական հետաքննութիւն սկսել` պարզելու համար Թուրքիայի դերը Քայիտայի ահաբեկչական գործողութիւնների մէջ:

«Սիրիայի քաղաքացիական պատերազմի առաջին օրերից սկսեալ կենտրոնացել էի՝ փորձելով վերջ տալ այդ տագնապին եւ յատկապէս այդ երկրի մէջ ապրող քրիստոնէական փոքրամասնութիւնների դէմ կատարւող ոտնձգութիւններին: Վերջին շրջանին  Քեսաբի վրայ բարբարոսական յարձակումներ տեղի ունեցան քրիստոնեաների նկատմամբ: Մենք պէտք է կրկնապատկենք մեր ջանքերը` պաշտպանելու համար Քեսաբի պատմական համայնքը»,- ասել է Էդմ Շիֆը: