Աղբիւր՝ www.asbarez.com

 

Քոնգրեսական Բրեդ Շերմանը հինգշաբթի՝ մարտի 27-ին հետեւեալ յայտարարութիւնը հրապարակել է Քեսաբի իրադարձութիւնների վերաբերեալ.

«Խորապէս մտահոգ եմ Սիրիայի Քեսաբ քաղաքի դիմագրաւած ահռելի կացութեամբ: Հաղորդւում է, որ ծայրայեղական ուժեր Թուրքիայից մուտք են գործել Քեսաբ, որ մեծ թւով հայ բնակչութիւն ունի. նրա հետեւանքով՝ հարիւրաւոր ընտանիքներ տեղահանւել են՝ մեկնելով աւելի ապահով վայրեր: Տեղեկութիւններ կան, թէ Քեսաբ մուտք գործած ուժերը սրբապղծում են եկեղեցիները եւ թալանում հայերի բնակարանները: Կապ եմ հաստատել արտաքին գործոց նախարարութեան հետ՝ կոչ անելով, որ հարկաւոր քայլերի դիմւի՝ Սիրիայի հայութեանը նեցուկ կանգնելու համար: Թուրքիան պէտք է անմիջական քայլերի դիմի՝ հայերի վրայ գործւած ծայրայեղականների յարձակումները կասեցնելու համար»: