Աղբիւր՝ www.yerkir.am
«Համշենուհի» համշենահայերի կանանց միջազգային միութեան նախագահ Սաիդա Օհանեանը յայտնում է, որ միութիւնը դիմել է Նոբելեան յանձնաժողովին առաջարկով` յանձնել Խաղաղութեան Նոբելեան մրցանակը Թուրքիայի Ազգային մեծ ժողովի հայ պատգամաւոր Կարօ Փայլանին:
«Մենք արդէն երկրորդ անգամ դիմել ենք Նոբելեան կոմիտէ` 2020 թւականի Խաղաղութեան Նոբելեան մրցանակ շնորհելու առաջարկով Թուրքիայի խորհրդարանի պատգամաւոր Կարօ Փայլանին, մարդ` ով ամբողջ կեանքը նւիրել է հայ եւ Մեծ Մերձաւոր Արեւելքի, ներառեալ Արեւմտեան Հայաստանի, Սիրիայի, Իրաքի եւ հէնց Թուրքիայի միւս բնիկ ժողովուրդների իրաւունքների պաշտպանութեանը»,-նշել է նա:
«Այսօր նա այն քիչ մարդկանցից է, ով պատասխանատւութիւն է վերցրել պաշտպանելու մարդասիրական արժէքները, տարածաշրջանի բնիկների, ազգային ու կրօնական փոքրամասնութիւնների իրաւունքները: Լինելով արմատներով Արեւմտեան Հայաստանի Մալաթիայի շրջանից, 1894-1923թթ. Հայոց ցեղասպանութեան ժամանակ ողջ մնացած հայերի ընտանիքից, որպէս իր պատմական հայրենիքում ցեղասպանութեան զոհերի ժառանգ` նա, անձնապէս ծանօթ է մարդկութեան դէմ ուղղւած այս սարսափելի յանցագործութեան բոլոր հետեւանքների մասին, որը ճանաչւել եւ դատապարտւել է Եւրոպայի եւ Ամերիկայի բոլոր առաջատար երկրների, ԵԽ, ինչպէս նաեւ բազմաթիւ ազդեցիկ միջազգային եւ կրօնական կազմակերպութիւնների կողմից»,- ասւում է յայտարարութեան մէջ:
Փայլանը Նոբելեան մրցանակի էր ներկայացւել նաեւ 2018 թ.: