Աղբիւր՝ www.yerkir.am
Հայաստանի Հանրապետութեան վարչապետ Նիկոլ Փաշինեանը ցաւակցել է Թեհրանի օդանաւակայանի մօտակայքում քաղաքացիական ինքնաթիռի վթարի հետեւանքով զոհւածների ընտանիքներին եւ հարազատներին: Ըստ yerkir.am-ի` Նիկոլ Փաշինեանը գրառում է կատարել «Թւիթեր»-ի իր միկրոբլոգում:
«Մեծ ցաւով տեղեկացայ Թեհրանի օդանաւակայանի մօտակայքում քաղաքացիական ինքնաթիռի վթարի մասին: Հայ ժողովրդի եւ իմ անունից անկեղծ ցաւակցութիւն եմ յայտնում այս ողբերգական վթարի հետեւանքով զոհւածների ընտանիքներին եւ հարազատներին»,- գրել է ՀՀ վարչապետը: