Աղբիւր՝ www.yerkirmedia.am
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը յայտարարել է` Թուրքիայի խորհրդարանը կարող է ընդունել Ամերիկայի գաղութացման ընթացքում հնդկացիների ցեղասպանութեան մասին բանաձևը՝ ի պատասխան ԱՄՆ-ի Սենատի կողմից 1915 թւականին Օսմանեան կայսրութեան ժամանակ Հայերի ցեղասպանութեան ճանաչմանը։
«Մենք բացել ենք աւելի քան մէկ միլիոն փաստաթուղթ 1915 թւականի իրադարձութիւնների մասին: Եկէք, ուսումնասիրէք: Մենք խօսում ենք՝ ձեռքում պահած փաստաթղթերը: Մենք նոյնպէս պէտք է ձեր դէմ քայլեր ձեռնարկենք մեր խորհրդարանի նմանօրինակ որոշումներով, ու մենք դա կանենք: Կարելի՞ է արդեօք լռել հնդկացիների վերաբերեալ Ամերիկայի մասին խօսելիս: Դա ԱՄՆ-ի խայտառակ էջն է»,- կարծիք է արտայայտել Էրդողանը:
ԱՄՆ-ի Սենատը դեկտեմբերի 12-ին միաձայն ընդունել էր Հայոց ցեղասպանութիւնը ճանաչելու մասին թիւ 150 բանաձևը. այն ներկայացւել է սենատոր Ռոբերտ Մենենդեսի և Թեդ Քրուզի կողմից 4-րդ անգամ:
Աւելի վաղ Հայոց ցեղասպանութիւնը ճանաչող բանաձևն ընդունւել է նաև Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից: