Աղբիւր՝ www.operativ.am
Եւրամիութեան արտաքին քաղաքականութեան հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշտոնը մարտի 10-ին այցելել է Իրան:
Փոխանցւում է, որ Էշտոնը Իրանի Նոր Ջուղայում այցելել է հայկական ս. Ամենափրկչեան վանք: Իրանում Սպահանի Հայոց թեմի առաջնորդ Տ. Բաբգէն եպս. Չարյանը յայտնել է Էշտոնին, որ Իրանի կառավարութիւնը պահպանում է հայկական եկեղիցները, մինչ այդ հարեւան երկրում՝ Ադրբեջանում, աւերում են հին Ջուղայում գտնւող հայկական գերեզմանները: Սպահանի հայոց թեմի առաջնորդն այդ գործողութիւնները անւանել է որպէս մշակությաին ցեղասպանութիւն:
Էշտոնի այցը Իրան այդքան չէր զայրացրել Ադրբեջնական կողմին, ինչքան որ նա հանդիպել է Իրանում Սպահանի հայոց թեմի առաջնորդ Տ. Բաբգէն եպս. Չարեանի հետ: Մասնաւորապէս՝ ադրբեջանական կայքերից մէկը. «Էշտոնի այցի հետ կապւած առաջանում են մի շարք հարցեր: Իրանում Էշտոնի հանդիպումը կազմւել է Իրանական իշախնութիւնների կողմից: Ինչո՞ւ է նա գնացել հայկական եկեղեցի, լաւ գիտակցելով, որ այտեղ պէտք է հնչեն հակաադրբեջանական յայտարարութիւններ: Սակայն հաւանականութիւն կայ, որ Էշտոնն այցելել է հայկական եկեղեցի, առանց Իրանի իշխանութիւններին տեղեակ պահելու: Ինքնին առաջանում է ենթադրութիւն, որ այս ամէնը սադրանք է: Այս ամէնը ցույց է տալիս, որ իրանական կողմը, օգտագործելով հայկական գործօնը, ցանկանում է ճնշում գործադրել Թուրքիայի և Ադրբեջանի վրայ: Այդ իսկ պատճառով Թուրքիան պէտք է պատրաստւի 2015 թ. «ցունամիին», որը կանխագուշակել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանը»: